Foto

Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր է ԱՏԳ ստեղծվի

Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին: Այդ մասին «Риа Новости»-ին  հայտնել է Հնդկաստանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս տարվա հունվարի 30-31-ին Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին առևտրի ինստիտուտում տեխնիկական կոնսուլտացիաներ են անցկացվել Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանք նվիրված էին ԱԱԳ-ի վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսվելու նախաշեմին աշխատանքի կանոնակարգի քննարկմանը:

«Կարծում եմ՝ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բուն բանակցությունները կսկսվեն այս տարի»,-ասել է Տարասյուկը՝ ամփոփելով կայացած կոնսուլտացիաների արդյունքները:

Vesti.am