Foto

Սահմանվել է «Արևէկի» էլեկտրաէներգիայի սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում կքննարկի «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը:

Ըստ այդմ, նախագծով նախատեսված է «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 42.739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից և կգործի մինչև սեպտեմբեր: