Foto

Թանկացումների հետ կապված անհրաժեշտ քայլերը լիարժեք իրականացվում են. Արտեմ Ասատրյան

«Հայաստանում վերջին թանկացումների հետ կապված անհրաժեշտ այն աշխատանքները, որոնք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակներում են, լիարժեք իրականացվում են»: Հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Եթե գործողությունները բերեն համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության, ես առաջարկություններով հանդես կգամ»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում իրենց գործառույթների շրջանակում իրականացրել են անհրաժեշտ քայլերը: Հիշեցնելով Հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներն ու համապատասխան հանձնարարականները պատկան մարմիններին, նախարարն ասաց, որ կան համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք անդրադառնում են խնդրահարույց կետերին:

«Այդ կետերի հետ կապված այս ընթացքում և ուսումնասիրություններ են կատարվել, և լսումներ են սկսվել: Համապատասխան մարմինների կողմից կատարված աշխատանքներն իրականացվում են և իրենց արդյունքը տալու են»-համոզված է նախարարը:

Vesti.am