2014-ին ռեփեր 50-Cent-ը որոշել էր թույլ տալ իր երկրպագուներին բիթքոինով գնել իր ալբոմը՝ «Animal Ambition»-ը։ Եվ մոռանալով այդ մասին նա միայն վերջերս է հայտնաբերել,որ դարձել է բիթքոին-միլիոնատեր։ Այն ժամանակ,երբ բիթքոինն արժեր 662 դոլար ռեփերի երկրպագուներն ալբոմը կարող էին գնել դրա չնչին մասով՝ ընդամենը նա ստացել է 400.000 դոլարի համարժեք բիթքոին։ Սակայն այդ ժամանակից ի վեր բիթքոինի արժեքը աներևակայելիորեն աճել է՝ մի պահ նույնիսկ հասնելով 17.000 դոլարի։ Իսկ այժմ այն կազմում է մոտ 11.000 դոլար։ Հաշվի առնելով այս ամենը ռեփերն աշխատել է մոտ 7-8.5 մլն դոլար։
50-Cent-ն ինքն էլ է հաստատել այս տեղեկությունը՝ «Twitter»-ի իր էջում։
Vesti.am