Foto

Թուրքիայում 2018-ին 10% ինֆլյացիա է կանխատեսվում

Ամերիկյան  «Bloomberg» գործակալությունը 2018թ․ Թուրքիայի համար կանխատեսել է միջինում 10 տոկոս ինֆլյացիա, գրում է .ermenihaber.am կայքը։ Տարեվերջի համար ինֆլյացիայի մակարդակը կանխատեսվել է 9․1 տոկոս։ Այս մասին հայտնի է դարձել գործակալության կողմից հունվարի 19-20-ին տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։

«Bloomberg»-ի կայքում տեղ գտած տվյալների համաձայն՝ նախորդ ուսումնասիրության  ժամանակ Թուրքիայի համար կանխատեսվել էր ինֆլյացիայի 9․5 տոկոս միջին տարեկան և 9 տոկոս տարեվերջյան ցուցանիշ։ Հարցումների արդյուքների համաձայն՝ 2018թ․ առաջին քառորդում Թուրքիայում կգրանցվի համախառն ներքին արդյունքի 4․7 տոկոս աճ։ Նշենք, որ նախորդ հարցումները ևս նմանատիպ աճ էին կանխատեսել։ Ողջ տարվա ընթացքում երկրի տնտեսական աճի կանխատեսումը 3․8-ից հասցվել 4 տոկոսի։ Իսկ առաջիկա 12 ամիսների ընթացքում Թուրքիայում ռեցեսիայի հավանականությունը գնահատվել է 5 տոկոս։

Vesti.am