Foto

Վարչապետը հանձնարարել է շինարարության ոլորտում վարչարարության պարզեցման մեխանիզմներ մշակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեին, մարզպետներին վարչապետը հանձնարարել է, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկել մեկ ամսում ներկայացնել շինարարության ոլորտի հստակեցման, վարչարարության, եզրակացությունների թույլտվությունների պարզեցման առաջարկություների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Կարապետյանը նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին, Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել է տասնօրյա ժամկետում կառուցապատողների և ներդրողների մասնակցությամբ քննարկում կազմակերպել:

Vesti.am