2017թ. դեկտեմբերի 1-ից բիթքոինի կուրսը իջել է՝ հասնելով 10,5 հազար դոլարի նիշին: Օրական բիթքոինի անկումը կազմել է 25,1 տոկոս:
Բիթքոինի հետ անկում են ապրում առաջին հարյուրյակում գտնվող բոլոր կրիպտոարժույթները, ընդ որում, մեծ մասը վերջին օրերին արժեքի 25-30 տոկոսն են կորցրել:
Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկա պահին կազմում է 509,79 տոկոս միլիարդ դոոլար: Ինչպես փոխանցում է «Риа Новости»-ն, բիթքոինի մասնաբաժինը կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 36 տոկոսն է կազմում, «Ethereum»-ինը՝ 19 տոկոսը, «Ripple»-ինը՝ 9 տոկոսը:
Կրիպտոարժույթի հնարավոր անկման պատճառներից մեկը՝ ըստ փորձագետների վերջին իրադարձություններն են՝ մի քանի խոշոր բորսաների փակումը, պետական կառավարումը ասիական երկրներում, հաքերային հարձակումները և այլն:
Vesti.am