Foto

Չարաշահման երևույթներ չենք ֆիքսել. Շաբոյանը՝ թանկացումների մասին

«Իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է գտնվում, մենք ուշադրությամբ հետևում ենք գերիշխող դիրք զբաղեցնողների գնային քաղաքականությանը և պարզապես թույլ չենք տա, տեղի ունենան գնային չարաշահման երևույթներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Կան տնտեսագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք վերջին ժամանակահատվածում մամուլում գնաճի թեմայով անհիմն հայտարարություն են անում և դրանով մոլորության մեջ են գցում քաղաքացիներին: Այս պահի դրությամբ՝  չարաշահման երևույթներ մենք չենք ֆիքսել, բայց դրանով բնականաբար չենք բավարարվելու, և առաջիկայում խստության, հսկողության նույն տեմպը պահելու ենք»,- նկատեց նա:

Vesti.am