Foto

Նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն որոշակիացել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,50 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումները նվազել են 0,36  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 70,01 դոլարի:

 Vesti.am