Foto

Կանադան հայտնել է Օլիմպիական խաղերում հոկեյի հավաքականի կազմը

Կանադայի հոկեյի ֆեդերացիան հայտարարել է հոկեյի տղամարդկանց ազգային թիմի կազմը, որը մեկնել է Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Կազմում ընդգրկված է Հոկեյի մայրցամաքային լիգայի 13 խաղացող: Թիմի գլխավոր մարզիչը Ուիլլի Դեժարդեն է, ով անցյալ սեզոնին գլխավորում էր «Վանկուվեր Քենաքսը»: Այդ մասին հայտնում է Vesti.ru-ն:

Կանադայի հավաքականի կազմը 2018-ի խաղերի համար. դարպասապահներ` Ջասթին Փիթերս («Քյոլն», Գերմանիա), Քևին Պուլին («Մեդվեշչակ», Խորվաթիա), Բեն Սքրիվենս («Սալավաթ Յուլաև», ՀՄԼ): Պաշտպաններ՝ Ստեֆան Էլիոթ («ХВ71», Շվեդիա), Չարլզ Գենոուեյ («Լադա» ՀՄԼ), Քրիս Լի ( «Մետալուրգ», ՀՄԼ), Մեթ Ռոբինսոն (ԲԿՄԱ, ՀՄԼ), Կառլ Սթոլերի («Դինամո» (Ռիգա, ՀՄԼ), Կոդի Գոլուբեֆ ( «Սթոքթոն», ԱՄՆ), Մարկ-Անդրե Գրանյանի («Դինամո» (Մինսկ), ՀՄԼ), Մաքսիմ Նորո («Բեռն», Շվեյցարիա):

Հարձակվողներ՝ Ռենե Բուրք  («Յուրգորդեն», Շվեդիա), Ժիլբեր Բրյուլե («Կունլուն», ՀՄԼ), Էնդրյու Էբեթ, Մեյսոն Ռեյմոնդ (երկուսն էլ`«Բեռն», Շվեյցարիա), Քունինթոն Հաուդեն («Դինամո» (Մինսկ), ՀՄԼ) Քրիս Քելլի ( «Բելվիլ», ԱՄՆ), Ռոբ Քլինքհամեր («Ակ Բարս», ՀՄԼ), Բրենդոն Կոզուն («Լոկոմոտիվ», ՀՄԼ), Մաքսիմ Լիպեր («Լուգանո», Շվեյցարիա), Էրիկ Օ'Դելլ («Սոչի», ՀՄԼ), Դերեկ Ռոյ («Լինչեպինգ», Շվեդիա), Քրիստիան Թոմաս («Ուիլիկս-Բարե»/«Սթոքթոն», ԱՄՆ), Լինդեն Վեյ («Բարիս», ՀՄԼ), Վոյտեկ Վոլսկի («Մետալուրգ», ՀՄԼ):

Կանադայի հավաքականը մեկ խմբում է հայտնվել Չեխիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի հետ:

Vesti.am