Foto

Պենտագոնը հայտնել է հաքերների «Մահվան տերաբայթ» կիբեռհարձակման նախապատրաստման մասին

Հաքերներն ավելի հաճախակի են հարձակումների ենթարկում ԱՄՆ ռազմական գերատեսչությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկատվական համակարգերի կենտրոնի ղեկավար Ալան Լինը:

Լինի խոսքով, այժմ ռազմական գերատեսչությունն ստիպված է պայքարել 600 գեգաբայթ թրաֆիկ ունեցող հարձակումների դեմ:

«Հիմա մեզսպառնում է այսպես ասած «տերաբայթային մահը»: Բայց մենք պատրաստ ենք դրան: Պարզապես ժամանակի հարց է, թե դա երբ տեղի կունենա»,-ասել է պաշտոնյան:

Ընդ որում, Լինը հավելել է, որ իր գերատեսչությունը դեռ կարող է գլուխ հանել ահագնացող սպառնալիքներից։

«Մենք հիանալի աշխատանք ենք կատարում այն հարձակումների մակարդակով, որոնց բախվել ենք: Եվ ես դեռ շարունակում եմ զարմանալ, թե դրանք որքան ծանր էին մեզ համար»,-ասել է Լինը:

Vesti.am