Foto

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2017 թվականի լավագույն ֆիլմը

Ինչպես հաղորդում է «USA Today»-ը,  ռեժիոսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը «Քննադատների ընտրություն» կինոմրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է լավագույնը: Իսկ դել Տորոյին մրցույթի ժյուրին ճանաչել է 2017-ի լավագույն ռեժիսոր:

Հիշեցնենք, որ «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել էր նաև Վենետիկի 74-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը («Մութ ժամանակներ»): «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»):

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոկոն», մինչդեռ «Հրաշք կինը» ճանաչվել է էքշն ժանրի լավագույն ֆիլմ:

Յուվեն ՄաքԳրեգորը («Ֆարգո») ճանաչվել է հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան, մինչդեռ ավստրալուհի Նիկոլ Քիդմանը («Մեծ, փոքր ստեր») հաղթել է «Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Լավագույն թոք շոու» անվանակարգում հաղթել է «Jimmy Kimmel Live!» հաղորդումը:

Vesti.am