Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ ավելի ձեռնտու է, քան թշնամությունը: Այդ մասին Նորվեգիայի վարչապետ Էռն Սոլբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ: Դա շատ ավելի ձեռնտու է, քան Հյուսիսային Կորեայի հետ գործ ունենալը»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ ղեկավարը նաև ընդունել է, որ իր բոլոր հայտարարությունները չեն կարող դուր գալ Ռուսաստանի նախագահին։
«Ես հանդես եմ գալիս նավթի, գազի մեծ պաշարների, մեծ քանակության էներգիայի օգտին: Պուտինին դա դուր գալ չի կարող: Ես կողմ եմ, որ ԱՄՆ-ն ունենա երբևէ եղած ամենահզոր զինուժը: Դա նույնպես չի կարող դուր գալ Պուտինին»,-հստակեցրել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա նշել է, որ նման հակասական տեսակետների առկայության դեպքում իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Vesti.am