Ջիլիան Անդերսոնը հեռանում է «Գաղտնի նյութեր» և «Ամերիկյան աստվածներ» սերիալներից, գրում է «THR»-ը։
«11-րդ եթերաշրջանն ինձ համար վերջինն էր, ժամանակն է Սկալլիի գլխարկը կախել կախիչից ու այլ նախագծերով զբաղվել։ Ես այլևս չեմ նկարահանվի սերիալներում, ո՛չ «Գաղտնի նյութերում», ո՛չ էլ՝ «Ամերիկյան աստվածներում»,- հայտնել է 49-ամյա դերասանուհին։
Անդերսոնը «Գաղտնի նյութերում» նկարահանվել է 1993-2002 թվականներին։ 2016-ին ցուցադրվել են Անդերսոնի ու Դևիդ Դուխովնիի մասնակցությամբ տասներորդ եթերաշրջանի 6 դրվագները։
Vesti.am