Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հայտնվել Օկլենդի մրցաշարի կիսաեզրափակչում` 1/4 եզրափակչում 6:7 (4:7), 3:6 հաշվով պարտվելով արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին:
Խաղի տևողությունը կազմել է 1 ժամ 33 րոպե:
Եզրափակիչ փուլ դուրս գալու համար դել Պոտրոն կմրցի իսպանացի Դավիդ Ֆերերի հետ:
Vesti.am