ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացաման մեխանիզմների վերաբերյալ հանձնարարական է տվել։
«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում կան ինքնակամ կառուցված շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ, ներկայումս գործող կարգավորումները, հաշվի առնելով հնարավորինս ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների վերաբերյալ, սակայն չտարածելով դա նախկինում կառուցված ձկնաբուծական շինությունների վրա: Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է տեղական բյուջե վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,-նշեց վարչապետը:
Ըստ այդմ, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և Կառավարություն ներկայացնել ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացաման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու հարցը, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող ձկնաբուծական շինությունների:
Vesti.am