ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին, Պետական եկամուտների կոմիտեին և Կադաստրի պետական կոմիտեին, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարեց երկամսյա ժամկետում համակարգված միջոցներ ձեռնարկել Մեղրու ազատ տնտեսական գոտու երկրորդ փուլի աշխատանքներին ուղղված անհրաժեշտ ենթակառուցվածքների և տեխնիկական պայմանների ապահովման համար:
Վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Արտգործնախարարությանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով շարունակել աշխատանքները Մեղու ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարվեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Vesti.am