Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն անկում են ապրել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 58,02 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումները նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,42 դոլարի:
Vesti.am