2017-ը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ, ծանր տարի էր ցրտահարությունների ու երաշտի առումով: Բայց դրական քայլեր նույնպես արվել են: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը։
«Վերջապես բերեցին նորմալ հակակարկտային սարքեր, բայց միայն սրանով չես կարող գյուղատնտեսությունը զարգացնել»,-հավելել է նա:
Հաջորդ տարվա համար Բերբերյանը մտահոգ է գյուղացուն պարարտանյութ ապահովելու հարցով։
«Հաջորդ տարվա համար ոչինչ չի արվել, կոնկրետ ծրագրեր պետք է մշակվեն ոլորտի զարգացումը ապահովելու համար։ Մենք այսօր պետք է պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով Հայաստանում վերջերս ձիու և ավանակի մսի վաճառքի կանխմանը, նա նշել է, որ ձիու և ավանակի միս միշտ էլ եղել է, պարզապես պետք է գրել՝ «ձիու միս» և վաճառել, ոչ թե տավարի մսի անվան տակ վաճառել։
«Շատ տեղերում ընդունված է ձիու միս ուտելը, անգամ դելիկատես է։ Տավարի միսն էլ է միս, ձիու միսն էլ, ավանակինն էլ»,- եզրափակել է Բերբերյանը:
Vesti.am