Foto

Սուրեն Կարայանն ԱՄՀ պատվիրակության հետ քնարկել է կառավարության 5-ամյա ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին և դրանցից բխող ընթացիկ և առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաև ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները: