Foto

Ազգ-մարգարին հայեցակարգ

14 տոննա: Հենց էդքան մարգարին են ՍՊ ՍՊԸ-ն (հիմնադիր և բաժնետեր Արկադի Շաբոյան) և Էլայզեռ ՍՊԸ-ն (Երևան, Խորենացու 85, տնօրենին առայժմ չեմ պարզել) որպես կարագ մատակարարել բանակին:

Գյուղ.նախ. Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի միջոցով հավաստել է, որ այդ մարգարինը կարագ է: ՍԱՊԾ-ը հերքում է, թե ՍԱՊԾ պետի տեղակալը կապ ունի նշված ընկերությունների հետ և ըստ այդմ ճնշում է գործադրել իր լաբորատորիայի վրա:

Չէ՛, չկա կոռուպցիա մեր երկրում: Այո՛, ամեն ինչ բանակի համար են անում:

Ամեն դեպքում շատ մի խորացեք: Ձեզնից հասնում ա զինվոր տալ, խմել սահմանին կանգնածների կենացը ու 5 տարին մեկ էլ քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Զոհրաբյանի ՖԲ էջից