Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.26 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 57.31 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումներն աճել են 0.16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.51 դոլարի:
Vesti.am