«Կառավարությունը գնաճը կոմպենսացնելու առումով 2017թ. ընթացքում աշխատեց, հնարավոր քայլեր արեց՝ մեղմելով դրամավարկային գործիքները, աշխատատեղեր ստեղծելով, սակայն մենք հաջողության չհասանք: Չեմ կարծում, որ 2018-ին էլ այս առումով մենք նկատելի հաջողություն կունենանք»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Բոստանջյանը հուսով է, որ կառավարության կողմից արվող քայլերը 2018թ. նախադրյալներ կստեղծեն հետագայում խնդիրներին իրապես լուծում տալու համար:«Ներկայիս տնտեսական աճով, անգամ մինչև 5 տոկոս տնտեսական աճով, հնարավոր չէ գնաճային ճնշումները կոմպենսացնել:
Vesti.am