4.5-5 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար նվազագույն սահմանը պետք է լինի, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Նույնիսկ նման ցուցանիշի դեպքում ոչ թե աշխարհում, այլ տարածաշրջանում էլ երբեք մեր տեղը չենք գտնի»,-նշել է Մանասերյանը:
Տնտեսագետը օրինակելի է համարում Արցախում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, որը տարեվերջին իր կարծիքով կկազմի 17 տոկոս:
«Այսինքն, պետք է մեր որոշ տնտեսության ղեկավարներ այցելեն Արցախ և իմանան, թե գաղտնիքը ո՞րն է, բայց կարծում եմ, այստեղ շատ գաղտնիքներ չկան, ուղղակի հետևողական աշխատանք է պետք»,-կարծիք է հայտնել Մանասերյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում ոչ մի ծրագրի նկատմամբ հետևողական չեն, ինչպես օրինակ 2018թ. բյուջեի նախագծով կրթության և ոլորտի ծախսերի կրճատումից գոյացած գումարների ուղղումը ոստիկանության ծախսերին:Vesti.am