Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով սպառողին նույնիսկ ամենահիմնավորված թանկացումները չեն կարող բավարարել:
«Այն, որ սոցիալապես լարված վիճակում գտնվող ընտանիքներ կան, բոլորին է հայտնի։ Իշխանության քայլերն են հասկանալ, որ կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա և պայմանավորված են քաղաքականությամբ և կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա և դա պայմանավորված չէ մեզնով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Պատգամավորը հստակեցրեց, որ այն դեպքում, երբ գների ավելացումը պայմանավորված է դրսի գործոններով, այդ պարագայում Հայաստանի իշխանություններն անելիք չունեն, հետևաբար կարագի թանկացումը պայմանավորված չէ Հայաստանի ներքին քաղաքականությամբ։
Լրագրողի դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքի մասին պայմանագիրը վավարացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հունվարից մեծ թվով ապրանքներ թանկանալու են, Հարությունյանը չհամաձայնեց։
Vesti.am