Ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ ժամանակին պատրաստվում էր մասնակցել Աֆղանստանում ռազմական գործողություններին, իսկ իր երեխաներին կարող էր ուղարկել Սիրիա։
«Ես կարծում եմ, որ ժամանակին խորհրդային զորքերն Աֆղանստանից հանելը սխալ էր։ Ես իմ որդուն էլ կուղարկեի այնտեղ։ Ես ինքս էլ փորձել եմ գնալ Աֆղանստան և ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում»,– ասել է Սոլովյովը։
Ընդդիմախոսի հետ քննարկելով Սիրիայի հակամարտությունը՝ լրագրողը հայտարարել է, որ իր երեխաներին Սիրիա էլ կուղարկեր և ոչ թե տեսախցիկով ու միկրոֆոնով, այլ ինքնաձիգով։
Vesti.am