Foto

Չեխական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով

Չեխական «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկան ցանկություն է հայտնել ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկայի հետ հանդիպմանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից «Arriva» ընկերությունը ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։

Դանիել Ադամկան մանրամասնել է ընկերության գործունեությունը, իրենց տրանսպորտային միջոցները, որոնք տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսներ են, շահագործվում են ավելի քան 14  եվրոպական երկրներում։ Բացի ավտոբուսների արտադրությունից՝ մշակում են նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարն առաջարկել է համապատասխան ուսումնասիրություններից հետո ներկայացնել ծրագիր, որից հետո շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղություններով: