Foto

Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի

Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Հավաքականում իր վերջին հանդիպումն անցկացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին և ՀՖՖ-ից նվեր ստացավ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոեքենա:

Հանդիպման ընթացքում ուշագրավ դեպք տեղի ունեցավ. խաղը մի քանի րոպեով ընդհատվեց խաղադաշտ ներխուժած երկրպագուի պատճառով: Նրա ձեռքին վառվող ջահ կար: Անվտանգության աշխատակիցները կարողացան նրան դուրս բերել խաղադաշտից:

Թիմերի կազմերն էին.

Հայաստան՝ Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լևոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան: Փոխարինման են դուրս եկել՝  Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արթուր Սարկիսովը, Գեղամ Կադիմյանը, Տիգրան Բարսեղյանը:

Բելառուս՝ Չեռնիկ, Շիտով, Ֆիլիպենկո, Սիվակով, Պոլյակով, Դրագուն, Բալանովիչ, Կրիվեց, Բրեսան, Կալաչև, Կորնիլենկո:

Vesti.am