Foto

Չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթը

Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով չեղարկել է դեկտեմբերի 4-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից 20:40-ին Երևան կատարվելիք չվերթը:

Ինչպես տեղեկանում ենք svo.aero կայքից, չեղարկվել է  միջազգային շուրջ 60, հետաձգվել՝ 35 չվերթ:

«Շերեմետևոյի» ներկայացուցիչները հայտնել են, որ չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվեն հետագա չվերթներով:

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 4-ին Մոսկվայում սպասվող եղանակային պայմանների վատացման մասին:

85

Vesti.am