«Common Cause» հասարակական կազմակերպությունը հրաժարվել է «Մենք ժողովուրդ ենք» մրցանակը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին հանձնելու գաղափարից։ Պատճառ եղել է ակտիվիստների ցույցը. նրանք դերասանին մեղադրել են «սեռական ոտնձգությունների մեջ»։
Կազմակերպության ղեկավարությանը հասցեագրված միջնորդագրում հաստատվել է, որ նման մարդկանց պարգևատրելով՝ «Common Cause»-ը փաստացի աջակցում է այդպիսի ոտնձգություններին և փորձում ստիպել նրա զոհերին լռել։ Դրա փոխարեն «Common Cause»-ը պետք է աջակցի լայն տարածում ունեցող խնդրի դեմ պայքարին, ասել են ակտիվիստները։
Vesti.am