Foto

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,79 տոկոսով՝ հասնելով 57,90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների մատակարարումների գինը նվազել է 0,60 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,35 դոլարի:

Vesti.am