Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, գրում է gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան  ֆյուչերսների արժեքները նվազել են 0,55%-ով՝  կազմելով  57,67  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումները նվազել են 0,74%-ով՝ հասնելով բարելի համար 63,14  դոլարի:

Vesti.am