Նավթ արտահանող երկրների մեջ չմտնող տասը երկրներ, այդ թվում Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Եգիպտոսը կմասնակցեն նոյեմբերի 30-ին տեղի ունեցող նիստին, որի ժամանակ կքննարկվի նավթի պաշարների կրճատմանն ուղղված համաձայնագրի անդամների քանակի ավելացման հարցը: Այդ մասին «ТАСС»-ին հաղորդել են հանդիպմանը մասնակցող երկու սեփական աղբյուրները:
«Կմասնակցեն Թուրքմենստանը, Ուզբեկստանը և աֆրիկյան մի քանի պետություն՝ այդ թվում Չադը, Կոնգոյի Հանրապետությունը, Գանան, Կոտ դ'Իվուարը, Սենեգալը: Հաստատվել է նաև Եգիպտոսի և Ուգանդայի, ինչպես նաև Բոլիվիայի մասնակցությունը»,-ասել է աղբյուրը:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ հանդիպման մասնակցությունը դեռ չի նշանակում համաձայնագրին ավտոմատ կերպով միանալ:
Նավթ արդյունահանող երկրներն անցած տարվա նոյեմբերի 30-ին համաձայնագիր են կնքել 2017թ. սկզբից նավթի օրական պաշարները 1.2 մլն բարելով կրճատելու մասին: 10 օր անց նրանց է միացել 11 անկախ-արտահանող երկիր, գլխավորապես Ռուսաստանը: Միաձայն նրանք արդեն որոշել են կրճատել նավթի օրական պաշարները 1.8 մլն բարելով:
2017թ. մայիսին գործարքի մասնակցիները որոշել են երկարաձգել ժամկետը մինչև 2018թ. մարտը:
Նոյեմբերի 30-ին տեղի ունենալիք նիստին նախարարները նորից կդիտարկեն պայմանավորվածության ժամկետի երկարաձգման հարցը՝ մինչև 2018թ. ավարտը:
Vesti.am