Foto

Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Մանասերյան

«Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ»,- ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնությամբ ընթացող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում», - նշեց նա:

Մանասերյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի ներսում, չի կարելի ընդհանրացնել:

«Չի կարելի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015-ին, բայց դա չեղավ: Պատկերացնենք, որ «Ելքի» առաջարկն ընդունվում է, դուրս ենք գալիս, ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում»,-հավելեց նա:

Vesti.am