Foto

«Էվերթոնը» հետաքրքրված է Տուխելով

«Էվերթոնի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելին: «Էվերթոնը» գերմանացու համար կպայքարի «Բավարիայի» դեմ:

Ինչպես գրում է Mirror-ը, «Էվերթոնն» արդեն սկսել է բանակցությունները գերմանացու հետ, բայց Տուխելը չի շտապում որոշում կայացնել, քանի որ հավակնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնին մրցաշրջանի ավարտից հետո:

Տուխելից բացի, «Էվերթոնը» դիտարկում է Շոն Դայչի («Բյորնլի»), Մարկ Սիլվայի («Ուոտֆորտ») և Լեոնարդո Ժարդիմի («Մոնակո») թեկնածությունները: Մերսիսայդյան ակումբի հետ աշխատելու իր ցանկությունն է հայտնել Ռայան Գիգզը:

Ավելի վաղ «Էվերթոնը» հայտարարել էր Ռոնալդ Կումանի հեռացման մասին: Թիմը ժամանակավորապես կմարզի Դևիդ Անսվորտը:

Vesti.am