Foto

Դու գրում ես ֆուտբոլի պատմությունը. Պելեն՝ Ռոնալդուի մասին

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն շնորհավորել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկութան արդյունքներով նա շրջանցել է Լիոնել Մեսսիին («Բարսելոնային») և Նեյմարին («Բարսելոնա»/ ՊՍԺ):

«Շնորհավորում եմ Կրիշտիանուին ՖԻՖԱ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Դու գրում ես ֆուտբոլի պատմությունը»,-իր թվիթերյան էջում գրել է Պելեն:

Vesti.am