Foto

ԵԱ. Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը (Մ 23) հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ։ Պոկում վարժությունում Եղիկյանը ֆիքսեց միայն 140 կգ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։ Հայ ծանրորդը երկամարտում 5-րդն է 315 կգ արդյունքով։