Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց մինչև 20 տարեկանների պայքարում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:
Պոկում վարժությունում Հրայրը գլխավերևում պահեց 135 կիլոգրամը, հաջորդ երկու մոտեցումներում հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում նրա ցուցանիշը երրորդն էր։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը (6-րդ արդյունք): Երկու վարժությունների արդյունքում Հովհաննիսյանը երկամարտի 290 կգ-ով (135 + 155) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։









