Foto

Իզաբելլա Յայլյանը երեք մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաև պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ: