Foto

Դեմ եմ, որ մսի գնի թանկացումը նման «պանիկա» է ստեղծել. Իգնատի Առաքելյան

«Տեղական մսի գնի թանկացման հարցով խուճապային իրավիճակի կարիք չկա»: Հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ  թանկացումը կարող է բերել ներդրումների:

«Դեմ եմ, որ մսի գնի թանկացումը  նման «պանիկա» է ստեղծել, թե՝ վա՜յ, միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու: Թանկացումը կբերի ներդրումներ, կկարգավորի ամեն ինչ»,-ընդգծեց նախարարը:

Այն դիտարկմանը, որ տեսակետ կա, թե մսի գնի բարձրացումը պայմանավորված է նաև երաշտով, անասնակերի թանկացմամբ, Իգնատի Առաքելյանը պատասխանեց.

«Գյուղացիները կովի, ոչխարի գինը չեն թանկացրել, չնայած անասնակերը թանկացել է: Խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է: Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է: Տավարի միսն այդքան չի թանկացել` 150 դրամի չափով։ Դա համարել թանկացո՞ւմ, դա թանկացում չէ, շուկայի կարգավորում է»:

Հարցին, արդյոք գարնանը շեշտակի կթանկանա՞ խոշոր եղջերավորների միսը, նախարարը դժվարացավ պատասխանել:

Vesti.am