Foto

Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազտազրկման

Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինվորական Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման Լուգանսկում ռուս լրագրողներին սպանելու համար: Այս մասին հաղորդում  է tvrain.ru-ն: Նաև 30 հազար ռուբլի տուգանք է նշանակվել:

Համաձայն դատարանի դատավճռի, Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանն անօրինական հատելու համար:

Vesti.am