Foto

Նավթի գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել  են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51,07 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումներն աճել են  0,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 56,70 դոլարի:

Vesti.am