Foto

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանի հետ խաղին

Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին՝ Ղազախստանի հետ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի ընտրանուն առաջիկա խաղում վնասվածքի պատճառով չի օգնի Դավիթ Մանոյանը, ով դուրս է մնացել վերջնական հայտացուցակից:

Հիշեցնենք, որ Ղազախստան-Հայաստանի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: