Foto

Արթուր Դավթյանը 13-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում կայացել է բազմամարտի եզրափակիչը։

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Դավթյանը որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը։

Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։

Այսօր նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը։