Foto

Կարեն Կարապետյանին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների, ինչպես նաև հանրային կառավարման, հարկային վարչարարության, կիբեռանվտանգության, գործարար միջավայրի բարելավման, կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: