«Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովին: Նախևառաջ կցանկանայի ՌԴ կառավարության անունից շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին ջերմ ընդունելության և միջոցառման բարձր կազմակերպվածության համար:
Տարեցտարի ավելի է կարևորվում Եվրասիական միության նշանակությունը համաշխարհային համատեքստում: Այսօր վստահությամբ կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացները դրական են արտացոլվում ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների տնտեսությունների վրա: Դրա հաշվին Միության երկրների համախառն ընդհանուր արժեքի ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է մոտ 2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը կազմել է 2.6 տոկոս, իսկ փոխադարձ և արտաքին առևտուրն աճել է ավելի քան քառորդ անգամ:
Հատկապես կցանկանայի ընդգծել հումքային արտադրանքի փոխադարձ մատակարարման ծավալների ընդլայնման մասին: Դեռևս այս միտումը զգուշորեն է առաջ գնում, որի ամրապնդման համար պետք է համատեղ զարգացնենք արդյունաբերական համագործակցությունը բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Առաջին հերթին դա վերաբերում է այն ոլորտներին, որոնցում մեր երկրներն արդյունաբերական գործընկերության համար առավելագույն հնարավորությունն ունեն: Մասնավորապես, դրանց թվին են պատկանում մեքենաշինությունը, գյուղտեխնիկայի արդյունաբերությունը, էլեկտրական սարքավորումների և շինարարական նյութերի արդյունաբերությունը, մետալուրգիան, հաստոցաշինությունը և թեթև արդյունաբերությունը:
Որպեսզի կապվեն այդ ձեռնարկությունների մասնաճյուղերի արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները, մեր կառավարությունները համատեղ աշխատանք են տանում եվրասիական ցանցերի արդյունաբերական համագործակցության և տեխնոլոգիաների փոխանակման ստեղծման ուղղությամբ: Այդ թվային միջավայրերը, որոնք մինչև տարեվերջ կսկսեն աշխատել նախնական տարբերակով, թույլ կտան ԵԱՏՄ շրջանակներում կարևոր քայլ կատարել ոլորտային բալանսի համակարգի կառուցման ուղղությամբ, ինչը զգալի կերպով կնվազեցնի ավելորդ մրցակցության առաջացման ռիսկը:
Առանձին ոլորտների զարգացման համակարգման ևս մեկ մեխանիզմ է իր տեսակի մեջ ընդհանուր օգտագործման հնարավորությունների կենտրոնի ստեղծումը: Այդ խնդիրն իրագործելով՝ մեր պետություններն այժմ բանակցություններ են վարում մետալուրգիայի ոլորտում համակարգային ինտեգրատորի և հաստոցաշինության Եվրասիական կենտրոնի ստեղծման նպատակով: Նման մոտեցմամբ, ըստ էության, անցում է կատարվում դեպի ԵԱՏՄ արդյունաբերության զարգացման նոր մոդելի, որը հիմնված է գիտելիքահենք և նորարական տեխնոլոգիաների վրա:
Արդյունաբերական ոլորտում գիտական հաջողությունների համար գլխավոր դերակատար պետք է լինեն եվրասիական տեխնոլոգիական հարթակները: Ներկա պահին նման ուղղությունների 12 տեխնիկական հարթակ է ձևավորվել. այդպիսիք են կենսաբժշկությունը, ֆոտոնիկան, տիեզերքը, մետալուրգիան, լուսադիոդային և գերհամակարգչային տեխնոլոգիաները: Ստեղծված հարթակների անդամ են դարձել ԵԱՏՄ ավելի քան հազար գիտական և արդյունաբերական կազմակերպություններ, որոնք այս տարի միասին իրականացրել են 140 համատեղ ծրագիր»: