Foto

Պարտության ամենագլխավոր մեղավորը ես եմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երեկ Հայաստան-Լեհաստան խաղից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում մեծ հաշվով՝  1:6 կրած պարտությունը:

«Խնդիրներն ամենուր են: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան: Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Խայտառակ պարտություն, որի ամենագլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ թիմի ավագը, և պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա:

Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են եւ գալիս մեզ աջակցելու: Չենք կարող գոհացնել բոլորին, պարզապես շնորհակալություն երկրպագուներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: