Խորհրդարանում այսօր քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագծի համաձայն՝ կառավարությանը վերապահված որոշ լիազորություններ կտրվեն ՀՀ ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին և ՊԵԿ-ին։
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց, որ նախագծի մի կետով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են. «Այն անձիք, որոնք լիազորվում են միջազգային կառույցներ՝ աշխատանքի, ապա այդ կառույցները պարտավորվում են գումարներ փոխանցել ՀՀ պետական բյուջե, որպեսզի այդ մարդիկ կարողանան կենսաթոշակ ստանալ։ Գործատու է համարվում նաև միջազգային կազմակերպությունը:
Vesti.am