Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,26 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50,45 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումները նվազել են 0,37 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55,91 դոլարի:
Vesti.am