ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ ներդրել է սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Այդ մասին հոկտեմբերի 2-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը մանրամասնեց, որ ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման նպատակով խնդիր է դրվել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրումը:
«Դրա իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, ըստ որի բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով պետք է վճարեն սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր»,-ասել է Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում բնական գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագնից օգտվել է համապատասխանաբար 75 հազար և 123.5 հազար ընտանիք:
Vesti.am